«Վախկոտ ընկերը թշնամուց սարսափելի է»

Եգոր Կրիդը հայտնել է մտերիմ մարդկանցից կրած հիասթափությունների մասին

Օրերս ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուս երգիչ Եգոր Կրիդն առանց երկրպագուներին զգուշացնելու չեղարկել է իր ելույթներից մեկը:

Ինչպես նշում է woman.ru կայքը, 24-ամյա ռեփերը բացատրություններ չի տվել, սակայն պատմել է, թե ինչն է իրեն տխրեցրել վերջին շրջանում:

Կրիդն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ իր կյանքում դժվար շրջան է և որ ինքն իրեն հիասթափված է զգում:

«Ամեն օր նոր անակնկալի եմ բախվում, ավելի հաճախ եմ հիասթափվում մտերիմ մարդկանցից և, ցավոք, կարող եմ հաստատել այն խոսքը, թե վախկոտ ընկերը թշնամուց սարսափելի է, քանզի թշնամուց զգուշանում ես, իսկ ընկերոջ վրա՝ հույս դնում»,- գրել է երգիչը՝ հավելելով, որ բոլորին բարիք է մաղթում: