Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել․ Սարգսյան

Մանրամասներ
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել, Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքների այգիները, ցանքերը կարկտից անպաշտպան են, սակայն հակակարկտային կայաններ չեն գնում, տեղադրում։ Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի 75 հանրակրթական դպրոցների շենքերից 10-ը կարիք ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման։ Հակակարկտային կայաններ չեն գնում, դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար փող չկա։ Իսկ ամանորի առթիվ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմին պարգևատրելու համար պետբյուջեում փող լիուլի կա։

Պարտքերի տակ կքած Հայաստանը նոր վարկեր է վերցնում, հարկերն ու տուրքերը բարձրացնում, որ բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ․ հենց սա է, որ կա»,- գրել է նա։