«Հարցը, թե ինչու Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը, պետք է ուղղել Հայաստանի իշխանություններին՝ արդյո՞ք պատրաստվում են վճարել, ինչո՞ւ պետք է մենք մեկնաբանենք ՀՀ իշխանության մտադրությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ դեկտեմբերի 11-ի ասուլիսում։ Նա հավելել է, որ այդ հարցի երկրորդ հասցեատերը ՀԱՊԿ քարտուղարությունն է։
Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ ֆինանսավորումը քիչ է տարբերվում ցանկացած այլ միջազգային կառույցի ֆինանսավորումից։ ՀԱՊԿ ֆինանսավորումը հանդիսանում է կառույցի յուրաքանչյուր անդամի պարտականությունը, ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է մասնաբաժնային անդամավճարներից, որոնց չափերը սահմանվել են 2003 թվականին։ Զախարովայի փոխանցմամբ, Ռուսաստանը իրականացնում է կառույցի ֆինանսավորման 50 տոկոսը, մյուսները՝ 10-ական տոկոսը, և եթե անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, նրան կարող են զրկել ձայնի իրավունքից։
0Comments