Կիևը ռազմական օգնության փաթեթ և 20 մլրդ դոլարի վարկ կստանա նախքան Թրամփի երդմնակալությունը․ Սպիտակ տուն

Մանրամասներ
ամն

Ըստ Guardian-ի՝ Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Կիևը ԱՄՆ-ից օգնության ևս մեկ փաթեթ կստանա մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։

Օգնության ռազմական բաժինը ներառում է «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ», գրում է թերթը։

Բացի այդ, ԱՄՆ-ն օգնություն է խոստանում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող օբյեկտներում զինվորականների պատրաստման հարցում:

Հրատարակությունը հայտնում է նաև, որ կողմերը գրեթե պայմանավորվել են Կիևին վարկերի տեսքով ևս 20 մլրդ հատկացնել, որոնք ապահովվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։

Ավելի վաղ CNN-ը և այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է նաև նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և և Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցին, որոնք մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ հիմնականում լսողի դերում են եղել, հայտնել է CNN-ը: