ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա շուտով», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է պետքարտուղարը՝ չհստակեցնելով հանդիպման հստակ ժամկետը:
Բլինկենը հայտնել է նաև, որ երկու երկրի ղեկավարներն ընթացիկ տարվա ընթացքում մի քանի լայնածավալ հեռախոսազրույց են ունեցել՝ ընդհանուր առմամբ 5 ժամ տևողությամբ: Նա հույս է հայտնել, որ ինչ-որ պահի Բայդենն ու Ծինփինը կկարողանան անձամբ հանդիպել:
0Comments