«Ինչո՞ւմն է ազատումների խնդիրը, շատ պարզ է. հո Նիկոլ Փաշինյանն իր վրա չի՞ թողնելու ապօրինությունների շղթան: Ինքը շատ կոնկրետ մեղավորներ նշանակեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկվանից շարունակվող պաշտոնանկություններին:
«Ընդ որում այդ մարդկանց մասնագիտական և մարդկային արժանապատվությունն էնքան ցածր է, որ իրենք չեն էլ փորձում հակառակվել, ասել, որ միակ մեղավորը չենք, որ մենք մեր գործն ենք արել:
Տպավորություն է, որ ուզում են ինչքան հնարավոր է Նիկոլի աչքից հեռու լինեն, որ հանկարծ չհիշի իրենց պատասխանատվության մասին»,- նշեց Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ոչ մեկին շնորհակալ լինելու, իր համար հանցանքներ գործած մարդկանց որևէ կերպ երախտագիտության խոսքեր ասելու խնդիր չունի:
0Comments