Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունների հարցերով դատախազությունը պահանջել է, որ ավտոմոբիլային ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոսնը և Ֆրանսիայի մշակույթի ադրբեջանամետ նախարար Ռաշիդա Դատիին ներկայանան դատարան՝ կոռուպցիոն հետաքննության առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատական աղբյուրին։
Դատավորը պետք է որոշում ընդուննի այս պահանջի վերաբերյալ։ Քննիչները ուսումնասիրում էին խորհրդատվական վճարները, որոնք ժամանակին ստացել էր Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին Renault-Nissan ավտոմոբիլային դաշինքից: Դաշինքը Դատիին վարձել էր որպես խորհրդատու, երբ նա Եվրախորհրդարանում առաջադրվելու համար հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից:
Դատին հերքել է վճարումներում կատարած խախտումների մասին մեղադրանքները, իսկ Գոսնը, որը Ճապոնիայից փախել է մասնավոր ինքնաթիռով լիբանանյան բեռնարկարկղում, հերքել է իր նկատմամբ անօրինական վարքագծի մասին մեղադրանքները:
Գոսնը, որը Ֆրանսիայի, Լիբանանի և Բրազիլիայի քաղաքացիություն ունի, 2019 թվականից ի վեր Ճապոնիայի կողմից Ինտերպոլի կարմիր ծանուցման պատճառով չի լքել Լիբանանը։
Մշակույթի նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններին։ Renault-ի ներկայացուցիչները և Գոնսի փաստաբանը նույնպես հրաժարվել են մեկնաբանություններ անելուց:
0Comments