
«Ռուսաստանին պետք է ստիպել՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր մշակելու համար, այդ թվում՝ հանուն կլիմայի փոփոխության դեմ պայքարի»։
Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում։
Հոկտեմբերի 11-ին «Մեծ յոթնյակի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մտադիր չէ պատերազմի ավարտի մասին բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 4-ին, նա ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որը նախատեսում էր Պուտինի հետ բանակցություններից հրաժարումը։
0Comments