Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել Է Վատիկան, որտեղ նրանց ընդունում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Առաքելական պալատի մոտ նախագահական զույգին դիմավորել են Սուրբ Աթոռի բարձրաստիճան անձինք: ԶԼՄ-ները նշում են, որ սա Մակրոնի եւ Հռոմի պապի արդեն երրորդ հանդիպումն Է 2017 թվականից ի վեր:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, Մակրոնը Հռոմում հանդիպում Է ունեցել Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջորջա Մելոնիի հետ:

Ղեկավարները, մասնավորապես, քննարկել են Էներգակիրների գների աճի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ աջակցությունն Ուկրաինային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: