Իսրայելի հետ պատերազմից Լիբանանի տնտեսական կորուստները գերազանցել են հինգ միլիարդ դոլարը, հայտարարել է Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակին նվիրված արաբա-իսլամական գագաթնաժողովի բացման ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր միայնակ չի կարող կրել նման հսկայական ավերածությունների բեռը, առավել ևս Լիբանանը, որը հինգ տարի շարունակ բախվում է վատթարացող և աննախադեպ տնտեսական և ֆինանսական ճգնաժամի: Այս կապակցությամբ Միքաթին կոչ է արել դոնոր երկրներին «աջակցել լիբանանյան պետական, սահմանադրական, ինքնիշխան և ֆինանսական հաստատություններին և շարունակել շտապ մարդասիրական, պարենային և բժշկական օգնություն ուղարկելը»:
«Մենք գտնվում ենք ֆինանսական հիմնադրամի ստեղծման գործընթացում, որը կաջակցվի ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող եղբայրական և բարեկամ երկրների ներդրումներով, պայմանով, որ վերակառուցման ծախսերը ենթարկվեն միջազգային հուսալի վերահսկողության», - հավելել է Միքաթին:
Իսրայելի հետ պատերազմից Լիբանանի տնտեսական կորուստները գերազանցել են 5 միլիարդ դոլարը
Մանրամասներ
0Comments