ԱՄՆ–ն ցանկանում է վերակողմնորոշել Հայաստանին դեպի Արևմուտք՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն․ ՌԴ ԱՀԾ

Մանրամասներ
նարիշկին

ԱՄՆ Պետդեպարտամենտն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանմանն ուղղված աշխատանքները, ըստ Լուրերի՝ ասվում է ՏԱՍՍ-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացված հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ Պետդեպարտամենտում նկատելիորեն արագացրել են Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը», հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Նշվում է, որ ԱՄՆ–ն ցանկանում է վերջնականապես վերակողմնորոշել Հայաստանին դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն։