Կան ուժեր, որոնք փորձում են աղավաղել Ռուսաստանի պատմությունը․ Շոյգու

Ռուսաստանի հակառակորդներն իրենց գործողությունների համար օգտագործում են տեղեկատվական տարածքը

Աշխարհում գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են նվազեցնել Ռուսաստանի նվաճումները, պարտադրել օտար արժեհամակարգ և աղավաղել երկրի պատմությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարի խոսքով, Ռուսաստանի հակառակորդներն իրենց գործողությունների համար օգտագործում են տեղեկատվական տարածքը։ Նա շեշտել է, որ այդպիսի պայմաններում կարևոր է ոչ միայն ռազմատեխնիկական ներուժի ձևավորումը, այլև ոգով ուժեղ և պրոֆեսիոնալ մարտիկի դաստիարակելը, որն ի վիճակի կլինի դիմակայել մտքի վրա ազդելու փորձերին։

Միևնույն ժամանակ Շոյգուն չի նշել, թե կոնկրետ որ ուժերին նկատի ունի։