Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը հավանական ընտրողների շրջանում 2 տոկոսային կետով առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից։ Նման արդյունք կա ABC News-ի և Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքում։
Հարցման համաձայն՝ հավանական ընտրողների 50%-ը կքվեարկեր Հարիսի օգտին, 48%-ը աջակցություն է հայտնում Թրամփին։ Այնուամենայնիվ, գրանցված ընտրողների շրջանում նույնպես պահպանվել է 2 տոկոսային կետով առաջընթաց, որոնցից 49%-ը պաշտպանել է դեմոկրատ թեկնածուին, իսկ 47%-ը՝ հանրապետական թեկնածուին:
Բացի այդ, այն հարցին, թե արդյոք Ամերիկայի «լավագույն ժամանակները» անցյալում են, թե դեռ առջևում են, Թրամփի կողմնակիցների 59%-ը պատասխանել է, որ դրանք անցիալ են, մինչդեռ Հարիսի կողմնակիցների 67%-ն ասել է, որ ապագայում են:
Աղբյուր` Panorama.am
0Comments