Արփինե Սարգսյանը՝ ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ

Մանրամասներ
նգն

ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Սարգսյանն այսօր կառավարության նիստում նոր ձևաչափով կենսաչական անձնագրերի և նույնականցման քարտեր տրամադրելու վերաբերյալ նախագիծը ներկայացրեց: 2025 թ մարտին հայտնի կդառնա, թե որ մասնավոր ընկերության հետ է կառավարությունը գործարք կնքելու ՀՀ քաղաքացիների բիոմետրիկ անձնագրերը տպագրելու համար: Այս մասին ՀՀ կառավարության նիստին այսօր հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կան 3 որակավորված հայտատուներ՝ միջազգային բարձր հեղինակությամբ, ովքեր պատրաստ են ստանձնել այդ գործառույթը:

«Առաջարկվում է նախագծով հաստատել և ի մի բերել վերջնական տեխնիկական պահանջները: Հայաստանի Հանրապետությունը այս ճանապարհով գնալով՝ ձեռք կբերի բարձր երաշխավորված բիոմետրիկ տվյալների անվտանգություն և ցանկացած փաստաթղթի կեղծում կկանխվի: Բացի դա, այս հնարավորությունից օգտվող ՀՀ քաղաքացիներն ավելի լավ որակով կստանան ծառայություն և ի վերջո առավելագույնս օգտագործել թվային հարթակներից ծառայությունների մատուցման հնարավորւթյունները: Սա հնարավորություն է տալու ՀՀ քաղաքացիներին տվյալների հավաքագրելու հարցում դյուրացում և փաստաթղթաշրջանառության կարիք այլևս չի լինի»- ասաց Արփինե Սարգսյանը:

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է, որ անձնական տվյալների տրամադրման մրցույթը հաղթող մասնավոր ընկերությանը բարձր անվտանգության ապահովումով կլինի և ողջ գործընթացը ղեկավարվելու է բացառապես պետության կողմից, պետությունն է վարելու պետական ռեգիստրը և մասնավոր ընկերությունները չեն որոշելու և չեն տրամադրելու քաղաքացուն անձնագիր: Այսօր կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին ընդգծեց, որ բիոմետրիկ անձնագրերի տպագրումը ենթադրում է լուրջ ծախսերի կրճատում և հանրային ռեսուրսի խնայողություն: «Պետությունն է որոշում կայացնողը, կառավարելու շտեմարանները և որակավորված հայտատուների ցանկը: Հարց- Որակավորում ստացած ընկերությունների ցանկը, հրապարակված է»- եզրափակեց փոխվարչապետը: