«Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև նրա գեներալները հիանալի գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք է օգտագործում, անիծված է, ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ԱՄՆ-ում TVN-ի «Fakty»-ի թղթակից Մարկին Վրոնային տված հարցազրույցում։
Նրան հարցրել են Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, ով չորեքշաբթի երեկոյան, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստի սկզբում, կրկին սպառնացել է միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի դեմ զանգվածային հարձակում տեղի ունենա։
«Եթե սառն ու առանց խուճապի նայենք, պետք է հստակ ասել՝ կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ գրված է ռուսական ռազմական դոկտրինում, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, իհարկե Ռուսաստանի համար սպառնալիքի դեպքում»,-ասել է ՌԴ նախագահը։
«Սա նորություն չէ։ Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը և նրա գեներալները լավ գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք է օգտագործում, անիծված է: Նրանք երբեք չեն խուսափի այդ պատասխանատվությունից, եթե օգտագործեն միջուկային զենք։ Թեկուզ ամենաչնչին: Երբեք: Աշխարհը երբեք նրանց չի ների»,-ասել է Անջեյ Դուդան։
0Comments