Այսօր «Հըզբոլլահը» հայտարարեց, որ առաջին անգամ օգտագործել է «Qader-1» բալիստիկ հրթիռը՝ Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության կենտրոնակայանի վրա հարձակման ժամանակ։
«Qader-1»-ը «երկիր-երկիր» հեռահար բալիստիկ հրթիռ է, որի երկարությունը 15,5-ից 16,58 մետր է, տրամագիծը՝ 1,25 մետր։
Հրթիռի քաշը 15-ից 17,5 տոննա է, իսկ մարտագլխիկի քաշը՝ 700-ից 1000 կիլոգրամ։
«Qader-1»-ն օգտագործում է հեղուկ և պինդ վառելիքի խառնուրդ, իսկ նրա հետագիծը նման է բալիստիկ հրթիռների հետագծին։
Հրթիռի թռիչքի հեռահարությունը 1350-ից 1950 կիլոմետր է։
0Comments