Լիբանանում կրկին պայթյուններ են տեղի ունեցել
Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցներ են պայթեցրել, սակայն, ըստ նախնական տվյալների, այս անգամ դրանք փեյջերներ չեն եղել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելը պայթեցրել է «հազարավոր ռադիոընդունիչներ», որոնցից օգտվել են «Հեզբոլլահ»-ի անդամները:
Հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք, որ երեկ Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 4,000 մարդ, զոհվել՝ 11-ը, այդ թվում՝ 8-ամյա երեխա և «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի որդին, ինչպես նաև վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։
0Comments