Արդեն 1 ժամ է՝ ինչ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ ժողովրդին հայտնի անատոմիկի դիմաց, ինչպես վարորդներն էին նշում, Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» և Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ ստեղծելէին «Լվա ինքդ» ավտոլվացման կետ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ժամից ավելի է՝ ոռոգման կամ խմելու ջրի խողավակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ:
Շատ վարորդներ հավանաբար ավտոմեքենայի մեջ «խաշվելուց» կանգնում են ջրի տակ և հովանում:
Որոշ վարորդներ էլ փորձում են «ջրից չոր դուրս գալ» և երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար:
Թե ով է պատասխանատուն, որ պետք է գա ու թերությունը վերացնի, հայտնի չէ:
Մի քանի բնակիչներ էլ ասում էին, որ արդեն մի քանի անգամ ահազանգել են ջրմուղ, որտեղից պատասխանել են, թե ձեր զանգը գրանցել են, իսկ թե երբ կմոտենան, դրա պատասխանը բնակիչները չեն ստացել:
«Լվա ինքդ». Երևանի քաղաքապետարանը Անատոմիկի դիմաց բացել է ավտոլվացման կետ
Մանրամասներ
0Comments