Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Մանրամասներ
Արտակ Քամալյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։

Այս որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։

Մինչ այս Արտակ Քամալյանը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոն։