«Բավական է, որ Telegram-ն անպատիժ մնա»․Դուրովը կկանգնի Ֆրանսիայի դատարանի առաջ․ AFP

Մանրամասներ
դուրով

Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կիրակի օրը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

Դուրովը ժամանել է Բաքվից, հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ֆրանսիական OFMIN գործակալությունը, որը զբաղվում է անչափահասների նկատմամբ բռնության կանխմամբ, Դուրովին ձերբակալելու օրդեր է տվել նախնական հետաքննության շրջանակում, որը վերաբերում է խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհարձակման, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական քարոզչության  ենթադրյալ հանցագործություններին, հայտնել է աղբյուրներից մեկը։

Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։

«Բավական է, որ Telegram-ն անպատիժ մնա», - ասել է քննիչներից մեկը, որը զարմացել է, որ Դուրովը եկել է Փարիզ՝ իմանալով, որ հետախուզման մեջ է։