Կիտրոնի ջրին վերագրվում են գրեթե կախարդական հատկություններ, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր կտրականապես պնդում են, որ այն բացարձակապես անօգուտ է։ Ոչ մի ծայրահեղություն էլ ճիշտ չէ. ոչ մի խմիչք չի կարող հրաշք գործել, բայց կիտրոնով ջուրը կարող է մի շարք օգուտներ տալ մեր մարմնին, հայտնում է news.am-ը: Ահա թե ինչ է ասում սննդաբան Մոնսե Ֆոլկան կիտրոնաջրի մասին.
Արդյո՞ք կիտրոնի ջուրն օգնում է կանխել փքվածությունը․
Մարդկանց մեծ մասը, ովքեր խորհուրդ են տալիս խմել կիտրոնով ջուր (սովորաբար տաք), դա անում են առավոտյան եւ դատարկ ստամոքսին, որպեսզի օգնեն մաքրել մարմինը եւ խթանել նյութափոխանակությունը: «Կիտրոնը ոչ միայն թթու համ ունի, այլեւ թթու է համարվում»,-ասում է Ֆոլցիան: «Դա օգնում է ալկալիզացնել կամ դետոքսիկացնել մարմինը: Այսպիսով, դա կօգնի կանխել եւ նվազեցնել փքվածությունը»։ Բացի դրանից, նա խորհուրդ է տալիս որոշ համեմունքներ, որոնց հետ կիտրոնի ջուրը կարելի է համատեղել՝ այս ազդեցությունը ուժեղացնելու համար, օրինակ՝ սամիթ, ռեհան, մաղադանոս, չաման կամ համեմ: Հարկ է ճշտել, որ դա չի նշանակում, որ այս ըմպելիքը հարթեցնում է ստամոքսը, այլ պարզապես պայքարում է փքվածության զգացողության դեմ։
Կարո՞ղ է դա օգնել բարելավել մարսողությունը․
«Կիտրոնի ջուրը օգնում է ստամոքսին, երբ խոսքը վերաբերում է ստամոքսահյութերի արտազատմանը», ինչը հանգեցնում է ընդհանուր առմամբ ավելի լավ մարսողության: Պետք է նշել, որ ստամոքսի թթվայնությամբ տառապողները չպետք է խմեն այն, քանի որ դա կարող է խորացնել խնդիրը»։
Կիտրոնով ջուրը հագեցնո՞ւմ է ծարավը․
Կիտրոնը պարունակում է բազմաթիվ օրգանական թթուներ, ինչպիսիք են կիտրոնաթթուն, որոնք խթանում են թուքը եւ հագեցնում ծարավը: Պարզապես զգույշ եղեք, որ միշտ խառնեք ջրի հետ. մաքուր կիտրոնը կարող է վնասել ձեր ատամի էմալը:
Արդյոք այն բարելավո՞ւմ է ձեր մաշկի տեսքը․
Մաշկը սիրում է վիտամին C, որը առկա է բոլոր ցիտրուսային մրգերում, այդ թվում՝ կիտրոններում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին C-ի օգտագործումը դրականորեն ազդում է մեր մաշկի տեսքի վրա: Վիտամին C-ն անհրաժեշտ է արյան անոթների ճիշտ աշխատանքի, առողջ ոսկորների, ատամների եւ մաշկի համար։ Այն նաեւ նպաստում է կոլագենի ձեւավորմանը, ինչպես նաեւ բարելավում է մաշկի տեսքը։
Կիտրոնով ջուրը օգտակա՞ր է ընդհանուր առողջության համար․
Բժիշկ Ֆոլցիան ասում է, որ բացի մարսողությանն ու մաշկին օգնելը, կիտրոնով ջուրը կանոնավոր խմելը մի շարք առավելություններ ունի ձեր ընդհանուր բարեկեցության համար: «Այս ըմպելիքը կարող է օգնել խթանել իմունային համակարգը՝ ավելի լավ հնարավորություն տալով պայքարել վարակների դեմ: Եթե հիվանդ եք զգում, մի քիչ մեղր կամ կոճապղպեղ ավելացրեք՝ մրսածության դեմ պայքարելու համար:
0Comments