Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը, ինչը հետևում է Պուտինի Բաքու այցի նյութերից, հայտնում է RIA Novosti-ն։
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը պետական այցով Ադրբեջանում կգտնվի օգոստոսի 18-19-ը։
0Comments