Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում տեղի կունենա

Մանրամասներ
Չաբահար

Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։

Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում: