«Dvin Music Hall»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չեղարկվել է Tyga-ի՝ հուլիսի 28-ին կայանալիք երևանյան համերգը:
«Բոլորին է հայտնի, որ «Dvin Music Hall»-ը երբեք չի չեղարկել իր կազմակերպած համերգները, բայց, ցավոք, մեր ուժերից վեր էր լուծում գտնել այն ֆորսմաժորային իրավիճակում, որը ստեղծվել է Tyga-ի և նրա թիմի համար Միկոնոս կղզում:
Դրա հետևանքով Tyga-ն չի կարող գալ Հայաստան, ուստի նախատեսված համերգը չեղարկվում է:
Նշենք, որ այս իրավիճակն ազդել է նաև հարևան երկրներում արտիստի ծրագրված համերգների վրա, ինչը հանգեցրել է դրանց չեղարկմանը։
Ներողություն ենք խնդրում ստեղծված իրավիճակի համար և բարձր գնահատում Ձեր աջակցությունը:
Տոմսերի վերադարձի վերաբերյալ բոլոր տեղեկությունները կարող եք ճշտել՝ զանգելով նշված հեռախոսահամարով՝ +374 44 700 024, ժամը 11:00-21:00»,- նշված է «Dvin Music Hall»-ի ֆեյսբուքյան էջում:
0Comments