Հայտնի երգիչ, դերասան Նիք Ջոնասը ոճաբան Ջոն Վարվատոսի և Stoli Group-ի հետ համատեղ սեպտեմբերին կթողարկի Villa One ալկոհոլային խմիչք տեկիլայի շարքը, գրում է Daily Mail-ը:
Չորեքշաբթի Instagram-ում տեղադրված սևուսպիտակ լուսանկարին կից երգիչն իր հետևորդներին հայտնել է ուրախալի նորությունը:
«Վերջին տարիներին ինձ և Ջոն Վարվատոսին միավորել է տեկիլայի հանդեպ սերը, և մենք մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտարարել VillaOne-ի թողարկման մասին»,- գրել է նա և հավելել, որ ի տարբերություն շուկայում առկա այլ տեկիլաների՝ Villa One-ը պատրաստված է Խալիսկոյի բարձրլեռնային և հարթավայրային շրջաններում աճող ագավա բույսից՝ տալով յուրահատուկ բնույթ:
«Մենք աներևակայելի հպարտանում ենք այս արտադրանքով, որի վրա այդքան համառորեն աշխատել ենք, և հուսով ենք, որ դուք նույնպես կհավանեք»,- գրել է 26-ամյա երգիչը:
Աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին տեկիլայի արտադրությամբ զբաղվել են մի շարք աստղեր:
0Comments