Մեգան Մարքլը և արքայազն Հարին նոր տիտղոսներ կստանան

Զույգը շուտով կմեկնի Շոտլանդիա, որտեղ, ավանդույթի համաձայն, նրանց կանվանեն այս երկրի տարածքում տեղակայված կալվածքի պատվին

 

Զույգը շուտով կմեկնի Շոտլանդիա, որտեղ, ավանդույթի համաձայն, նրանց կանվանեն այս երկրի տարածքում տեղակայված կալվածքի պատվին:

Մեգան Մարքլը և արքայազն Հարին օգոստոսի երկրորդ կեսին նախատեսում են շրջագայության մեկնել Շոտլանդիա, որտեղ նրանք Եղիսաբեթ II-ից որպես նվեր կստանան Դամբարթոնի մոտակայքում գտնվող կալվածքը: Ազգային ավանդույթների համաձայն, նստավայրի հետ միասին ամուսինները նոր տիտղոսներ կստանան՝ Դամբարթոնի կոմս և կոմսուհի:

Շոտլանդիայում ընդունված է, որ արքայական ընտանիքի ներկայացուցիչներին անվանեն այդ երկրի տարածքում նրանց սեփականություն հանդիսացող կալվածքի անունով, գրում է Dni24-ը՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:

Հասարակական հիերարխիայում կոմսի տիտղոսն ավելի ցածր է դուքսի և մարկիզի տիտղոսներից, ուստի կարելի է ասել, որ Շատլանդիա ժամանելուն պես Մեգանի և Հարիի տիտղոսները «կիջեցվեն»: Այնուամենայնիվ, երբ նրանք վերադառնան հայրենիք, ամեն ինչ կվերադառնա իր տեղը, և ամուսիններին կդիմեն որպես Սասեքսի դուքսի և դքսուհու: