«Իշխանությունը միաբերան արձակուրդ է գնացել, որ հանկարծ չխոսեն, որովհետև ցանկացած խոսք իրենց դեմ կարող է աշխատել, խուսափում են որևէ հանդիպումներից, լրագրողների հարցերից, շփումներից»,-24TV-ի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քոչարյանի կարծիքով Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների․
«Չգիտեմ արտահերթ, թե հերթական, սակայն պատրաստվում են ընտրությունների։
ՔՊ-ի գրասենյակները սնկի պես քաղաքում աճում են, ապագա շտաբեր են»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղված, հեծանիվ է քշում, TikTok է մտել, որպեսզի ուշադրության կենտրոնում մնա։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
0Comments