Սպիտակ տունը, չխախտելով ավանդույթը, Հելոուինի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել երեխաների համար: Հյուրերին Սպիտակ տան մուտքի մոտ դիմավորել են նախագահ Ջո Բայդենն ու կինը՝ Ջիլ Բայդենը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 81-ամյա նախագահը դիմավորելու արարողության ժամանակ կծել է երեք երեխայի: Համացանցի որոշ օգտատերեր նշել են, որ 7 թոռնիկների պապիկը պարզապես շատ է սիրում երեխաներին, մինչև ոմանք կարծում են, որ նախագահը չպետք է իրեն այդպես պահի:
Հատկանշական է, որ առաջին տիկինը կրել է հսկայական պանդայի հագուստ: Նա երեխաներին թեմատիկ գրքեր է նվիրել:
0Comments