Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերում դիերը կործանված ինքնաթիռից (ուղիղ)

Մանրամասներ
յակ 52

Այս պահին փրկարարները փորձում են Եղվարդի մոտ կործանված «ՅԱԿ-52» ինքնաթիռից դուրս բերել երկու զոհերի դիերը:

Դեպքի վայրը սահմանազատված է եւ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ: Փրկարարներն այս պահին տեխնիկայի օգնությամբ փորձում են կտրել երկաթը, որ դուրս բերեն դիերը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , կան զոհեր։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, կործանվել է «ՅԱԿ 52 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել:

ՊՆ-ից էլ հայտնել են, որ Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: