Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Մանրամասներ
աժ

Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ  Լենա Նազարյանի հեղինակած  ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քնարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրացվել է մեկ դրույթով, որը վերաբերում է սաղմի տեղափոխման հարցին:

Կառավարության դիրքորոշումը լրացման վերաբերյալ  դրական էր: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Բովանդակային փոփոխություններ չէին կատարվել նաեւ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական փաթեթում: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Ազգային ժողովը քննարկել է նաեւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես փոփոխության չէր ենթարկվել:

Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրինագծերը:

Սպառելով օրակարգը՝ օրենսդիր մարմինն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: