Ուկրաինայի իշխանությունները օգոստոսին կարող են դեֆոլտ հայտարարել, եթե չկարողանան ներդրողների հետ պայմանավորվել պարտքի վերակառուցման հարցի շուրջ, գրել է The Economist-ը։
Ըստ հրապարակման, ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնաս է հասցվում Ուկրաինայի տնտեսությանը, ՀՆԱ-ն այժմ մեկ քառորդով ավելի ցածր է, քան 2022 թվականի սկզբին էր, միաժամանակ պարտքը հունիսի դրությամբ հասել է ՀՆԱ-ի 94%-ին, իսկ ենթակառուցվածքներն անմխիթար վիճակում են, ինչն էլ ավելի է սրում տնտեսական խնդիրները։ Չնայած նրան, որ Արևմուտքն աջակցում է Կիևին, այդ աջակցությունը հիմնականում արտահայտվում է ոչ թե կանխիկ գումարի, այլ ռազմական օգնության տեսքով, ուստի Ուկրաինան շուտով կկանգնի դրամական կանխիկ միջոցների սուր պակասի առաջ։
«Ուկրաինան մեկ ամիս ժամանակ ունի դեֆոլտից խուսափելու համար, քանի որ օգոստոսի 1-ին լրանում է պարտքի մարման դիմաց վճարումների դադարեցման ժամկետը։ Այս ընթացքում Կիևը դժվար թե կարողանա պայմանավորվել մասնավոր ներդրողների հետ՝ պարտքի չեղարկման շուրջ»,- գրել է The Economist-ը։
0Comments