Իրանը զգուշացրել է Ադրբեջանին. Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը անկայունության կհանգեցնի

Մանրամասներ
ալիեվ իրան

Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն՝ Ալևի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է IRNA-ն։ 

Մոհբերն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով՝ կրկնելով նախագահ Ռաիսիի մեկնաբանությունները, որն ասել է, որ սիոնիստական ռեժիմն իրականում ՆԱՏՕ-ի մաս է կազմում, եւ նման օտարերկրացիների հայտնվելը տարածաշրջանում կհանգեցնի Կովկասում անկայունության, - ասված է գործակալության հաղորդագրության մեջ: 

Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհատրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները: