ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա․ ԱԳՆ

Մանրամասներ
վիզա

Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:

Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։

«Հիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն»,- գրել է Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։