Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ

Մանրամասներ
իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն, այցը վերջին պահին հետաձգվել է։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Մասնավորապես, սպասվում էր, որ կիրակի Ռաիսին կմասնակցի Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռը, որում եղել է Ռաիսին, կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։