Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ:
Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։
Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments