Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումից բացի սկսվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացը

Մանրամասներ
ալիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանձնաժողովի ձեռք բերված համաձայնությունը երկկողմանի հիմունքներով վարվող բանակցությունների արդյունք է։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատումից բացի սկսվել է երկու երկրների միջև սահմանագծման գործընթացը։