Ռենե Զելվեգերը, Հյու Գրանտը և Քոլին Ֆերթը կնկարահանվեն Բրիջիթ Ջոնսի մասին հայտնի ֆիլմաշարի 4-րդ մասում:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Օսկարի» կրկնակի դափնեկիր դերասանուհին նկարահանվելու է «Բրիջիթ Ջոնս. խելագարվում է տղայի համար» ֆիլմում, որը հիմնված է գրող Հելեն Ֆիլդինգի համանուն բեսթսելեր գրքի վրա։
Հյու Գրանտը, ով խաղացել է Դենիել Քլիվերի դերը 2001 թվականին «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմում եւ 2004-ին արված դրա շարունակության մեջ, նույնպես կնկարահանվի նոր մասում:
Գրանտը չի եղել ֆիլմաշարի երրորդ մասում, չնայած՝ նրա կերպարը այդ ֆիլմի սյուժեի մի մասն էր։
Վերադառնում է նաեւ Էմմա Թոմփսոնը, ով «Բրիջիթ Ջոնսի երեխան» ֆիլմում հանդես է եկել որպես բժիշկ Ռոլինգս, եւ որը նաեւ ֆրանշիզայի նորեկներ Չիվետել Էջիֆորի եւ «Սպիտակ լոտոսի» աստղ Լեո Վուդալի հետ միասին ֆիլմի սցենարիստներից է:
Զելվեգերը 2002 թվականին «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմում դերի համար առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ 2004 թվականի «Սառը լեռը» եւ 2020 թվականի «Ջուդի» ֆիլմերի համար արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին։
Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ջոնսի եւ Մարկ Դարսիի (Քոլին Ֆերթ) միավորումից 14 տարի անց:
«Bridget Jones: Mad About the Boy»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա 2025 թվականի փետրվարի 14-ին:
0Comments