Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապեարանում

Մանրամասներ
քաղաքապետարան

Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի ապրիլի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բացի այդ, Արմեն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սևակ Մելքոնյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: