Դուշանբեում քննչական միջոցառումներ են իրականացվում «Կրոկուս»-ի վրա հարձակման մեջ մեղադրվողների հարազատների հետ, РИА Новости-ին հայտնել է Տաջիկստանի ուժային կառույցների աղբյուրը։
«Հետաքննության ընթացքը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հսկողության ներքո է, նա ամեն օր ստանում է Դուշանբեում «Կրոկուս»-ի ահաբեկչության հետաքննության ընթացքի և հետաքննչական գործողությունների ամբողջ տեղեկատվությունը»,- հայտնել է աղբյուրը:
Նա հավելել է, որ բոլոր մեղադրյալները, նախքան Ռուսաստան մեկնելը, ապրել են Դուշանբեի մերձակայքում՝ Վահդատ, Գիսար քաղաքներում և Ռուդակիի շրջանում։
0Comments