Հայաստանում տոտալիտարիզմի վերածնման վտանգ կա. Հրանուշ Խառատյան

Հասարակությունում հստակ պատկերացում չկա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին

Հայաստաում ներկայիս քաղաքական գործընթացները կարող են տոտալիտարիզմի վերածնմանը հանգեցնել. լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է անհապաղ սահմանադրական փոփոխություններ անցկացնել եւ չձգձգել, ինչպես իշխանություններն են առաջարկում:

«Հասարակությունը շահագրգռված է  սահմանադրական փոփոխությունների կատարմամբ, հաշվի առնելով, որ վերջին փոփոխուևթյունները արագացրեցին հեղափոխական գործընթացները», - նշել է նա:

Խառատյանը կարծում է, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները 1990-ականներին չլուծված քաղաքական եւ իրավական խնդիրների հետեւանք էին: «Հասարակությունում հստակ պատկերացում չկա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Շատ փորձագետների կարծիքով, մինչեւ այս հարցի պատասխանը չտրվի, մենք չենք կարող լուրջ փոփոխություններ ակնկալել: Սակայն քանի դեռ մարտի 1-ի գործը հստակ իրավական գնահատական չի ստացել,  կան միայն քաղաքական գործընթացներ: Սա, մասնավորապես, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի գործերին: Ներկայացված մեղադրանքը ակնհայտորեն քաղաքականացված է», - եզրափակել է Հրանուշ Խառատյանը: