Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:
Տեղեկությունը նա հայտնել է YouTube-ի FROG TALKS ալիքի հաղորդման ժամանակ:
«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է 35-ամյա կիսապաշտպանը։
Մխիթարյանի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզու՞մ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ:
«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք», - ասել է Հենրիխը:
0Comments