Հայաստանի իշխանությունները ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել են հանրապետության ընտրատեղամասերի անվտանգությունը, միջադեպեր չեն եղել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բարեբախտաբար, ավելորդություններ կամ միջադեպեր չեն եղել։ Այստեղ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք մեզ հետ համագործակցելով համապատասխան միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։
0Comments