Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը, ինչի մասին հայտնել է Ջեյհուն Բայրամովը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունն օրինակելի է:
Ըստ Բայրամովի՝ երեք երկրի աջակցությունը միջազգային հարթակներում քաղաքական երկխոսությունը խթանող գործոն է:
«Մեր հանդիպման արդյունքներով այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
0Comments