Լաթաքիայում հայերին հրահանգվել է տանից դուրս չգալ. փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին

Մանրամասներ
Լաթաքիա

«Սիրայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվությունչուն չունեն»։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով , որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության  միջոց։

«Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, և տանից լսում են դրսից եկող ձայները։ 

«Անվտանգային ուժերը փորձում են  իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։

Նշենք, որ երեկ  կեսգիշերից Սիրիայի բոլոր նահանգներում իրավիճակը  լարվել է։