Հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանը պետք է հրաժարվի «Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներից», այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է աշխատանքային այցով Բաքու ժամանած Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմի հետ բանակցությունների ընթացքում։
Դրանց առանցքային թեմաներից մեկն, ըստ ադրբեջանական աղբյուրների, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումն է։
Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են ՀՀ-ի հավատարմությունը խաղաղության գործընթացին։
0Comments