Կիպրոսի աջակցությունը զգալի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Հայաստանը խորացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Համատեղ մենք փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ կարող են ավելացվել մեր համագործակցության մեջ:
Այս մասին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարհների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես տեղեկացրել եմ նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին զարգացումների մասին: Հայաստանի դիրքորոշումը նույնն է և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Հիմնական առանցքային և կարևորը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահմանազատման գործընթացը, հիմնված 1991թ․ Ալմաթիի հռչակագրի և 1992թ․ սահմանագծի վրա:
Կարծում ենք, որ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի, և հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել:
ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղակայման պահից ի վեր՝ զգալի դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ: Հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք»,- նշեց նա:
0Comments