Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար։
Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ 2024-ի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման պահանջից ելնելով՝ իրականացվել են Սևանա լճում ձկան պաշարների գնահատման ուսումնասիրություններ։
Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվությունն աշխատանքային կարգով քննարկվել է ՊՈԱԿ-ի մասնագետների հետ և որսի իրականացման ժամկետ սահմանվել է 2024 թվականի նոյեմբերի 15-ը։
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ևս շուրջ 27,4 մլն դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։
0Comments