Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» կարող է վերածվել «Պատերազմի խաչմերուկի», եթե պաշտոնական Երևանը չկարողանա հստակ դիրքորոշում ունենալ Սյունիքով անցնող կոմունիկացիաների մասով, որի հետ կապված կա որոշակի աշխարհաքաղաքական կոնսենսուս։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ՏԿԵՆ նախկին նախարար Հայկ Խանումյանը։
Նա նաև նկատել է, որ անգամ պատերազմի հավանականության պարագայում բանակում չեն ընթանում այնպիսի ռեֆորմներ, որոնք շեշտակիորեն կբարձրացնեն մեր անվտանգությունը։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments