Ալլա Պուգաչովան նոր ալբոմ է թողարկել

Մանրամասներ
ալլա

Երգչուհի Ալլա Պուգաչովան նոր ալբոմ է թողարկել, որը կոչվում է «P. S.»: Այն ներառում է 20 երգ, որոնք ձայնագրվել են 2019 թվականին Կրեմլի պալատում երգչուհու համերգին, հայտնում է kommersant.ru-ն։

Նոր ալբոմի շապիկին սև ու սպիտակ լուսանկար է, որում Ալլա Պուգաչովան պատկերված է ուկրաինացի պրոդյուսեր Նաթելլա Կրապիվինայի հետ։ Նույն լուսանկարն օգտագործվել է Մինսկում երգչուհու համերգի պաստառի համար, որը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին։

Ալլա Պուգաչովայի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել է 2008 թվականին և կոչվում է «Приглашение на закат»։ 2013 թվականին երգչուհին թողարկել է կոմպոզիտոր Յուրի Չերնավսկու հեղինակած երգերի հավաքածուն։ Ալբոմը թողարկվել է վինիլային ձայնագրության ձևաչափով։