Արտաշ Ասատրյանը՝ «Առաջինը Արամն էր» երգի ստեղծման մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երգիչ Արտաշ Ասատրյանը «ԼուրջCast» հաղորդման եթերում ի թիվս այլ թեմաների, խոսել է «Առաջինը Արամն էր»՝ հիթ դարձած երգի ստեղծման մասին։

«ԱՄՆ ռեստորաններից մեկում էինք, լավ տրամադրություն էր, արդեն վերջանում էր, պետք է գնայինք, մի հայ տղա մոտեցավ, քեֆն էլ լավ, ասաց՝ ախպեր ջան, ձեր գենի մասին խի՞ չեք երգում, պետք ա ձեր գենի մասին երգեք։

Ասի՝ եթե ժամանակն ա եկել, ժողովուրդն ուզում ա․․․

Մեր գուսան Սերգեյ Կարինյանին ուղարկեցի վիդեոն, ասացի՝ նայեք, մեր ժողովուրդն ինչ երգ ա ուզում։

Մի քանի օր անց ստեղծվեց երգը»,- պատմել է Ասատրյանը։